Լրահոս

08.06.2012 09:51


Այսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Այսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Հունիսի 8-ից մինչև հուլիսի 1–ը ֆուտբոլային աշխարհում տոն է. մեկնարկում է «Եվրո 2012»–ը։ Եվրոպայի 16 թիմեր կմրցեն «հին աշխարհամասի» ֆուտբոլային  գավաթի համար։ Հանդիպումները տեղի կունենան Ուկրաինայում և Լեհաստանում։

Այսօր կկայանան առաջին երկու խաղերը. տանտերերի կարգավիճակում հանդես եկող Լեհաստանի հավաքականը ուժերը կչափի Հունաստանի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։ Երկրորդ հանդիպումը կկայանա Ռուսաստանի ու Չեխիայի ֆուտբոլային ընտրանիների միջև։ Խաղի մեկնարկը՝ 22։45-ին։

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Ուկրանիայի մայրաքաղաք Կիևում։

Այս խորագրի վերջին նյութերը